Հանրագիտարան

Հայնրիխ Հայնե

Գերմանացի (ծագումով հրեա) բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ Հայնրիխ Հայնեն առավելապես հայտնի է իր վաղ լիրիկական բանաստեղծություններով, որոնք երաժշտության են փոխադրել այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Ռոբերտ Շումանը և Ֆրանց Շուբերտը:
Հայնեն ծնվել է 1797թ. դեկտեմբերի 13-ին Դյուսելդորֆում: Հայնեի ուշ չափածո և արձակ երկերն աչքի են ընկնում իրենց երգիծական-հեգնական ոճով: Նրա արմատական քաղաքական հայացքները հանգեցրին գերմանական իշխանությունների՝ նրա բազմաթիվ երկերի տպագրման արգելմանը:
 
Իր կյանքի վերջին 25 տարին անցկացրել է Փարիզում որպես հայրենիքից վտարանդի: 1843-44թթ.-ին գրել է «Ժամանակակից բանաստեղծություններ»-ը: 1843թ.-ին հրատարակված «Ատտա Տրոլ» պոեմը, բանաստեղծի բնութագրումով, «ռոմանտիզմի վերջին ազատաշունչ երգն էր»:
 
«Գերմանիա: Ձմեռային հեքիաթ» գործը 1844թ.-ին գլուխ առ գլուխ տպագրվել է գերմանական տարագիրների փարիզյան «Ֆորվերտս» թերթում: 1846թ.-ին ծանր հիվանդացել է, գամվել անկողնուն: Դրանից հետո նրա գործերը հազվադեպ են հայտնվել մամուլում:
 
1851թ.-ին լույս է տեսել «Ռոմանսերո» բանաստեղծությունների ժողովածուն, 1853-54թթ.-ին՝ «Խոստովանություններ» արձակ երկը: Վախճանվել է 1856 թվականի փետրվարի 17-ին Փարիզում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: